Փոլադ Բյուլբյուլօղլի. Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպմանը կլուծվեն գաղտնի հարցեր

Փոլադ Բյուլբյուլօղլի. Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպմանը կլուծվեն գաղտնի հարցեր

PanARMENIAN.Net - Դովիլի հայտարարությունը կարևոր էր ու ճշիտ ժամանակին: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին: «Առաջին անգամ որոշակի ժամկետ է դրվել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ բանակցություններում: Ինձ թվում է, որ ամենակարևորն առաջին քայլն անելն է: Եթե նախագահները պայմանավորվածության գան, ապա բոլոր մանրամասները կարտացոլվեն: Գլխավորը սկզբունքային պայմանավորվածություն ձեռք բերելն է»,-ասել է դեսպանը:

Անդրադառնալով հունիսին Հայաստանի, ՌԴ-ի ու Ադրբեջանի նախագահների ու ԱԳ նախարարների մակարդակով կայանալիք հանդիպմանը՝ Փոլադ Փյուլբյուլօղլին նշել է, որ նախագահների ու նախարարների մակարդակով անցնող հանդիպումները լինելու են «առանձնազրույցների» տեսքով: «Այստեղ լուծվում են որոշակի գաղտնի հարցեր: Ընդհանուր ուղղվածությունը հուշում է, որ ղարաբաղյան հակամարտության խնդրի լուծումը հասնունանում է»,-ասել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---