Նորվեգիայի հայ համայնքը նշել է Առաջին Հանրապետության օրը![]() 30 մայիսի 2011 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայում Հայկական Մշակութային Միության նախաձեռնությամբ Օսլոյի եւ հարակից շրջանների հայերը հավաքվել էին Ասկեր քաղաքի եկեղեցում` մասնակցելու Հանրապետության օրվան նվիրված տոնախմբությանը եւ պատարագին: Միջոցառումը բացվեց oրվա խորհրդին նվիրված խոսքերով, որից հետո սուրբ եւ անմահ պատարագ մատուցեց Արժ. Տեր Սարգիս քահանա Մելքոնեանը: Պատարագի վերջում Տեր Սարգիսը նաեւ կատարեց առաջին հանրապետության եւ Հայաստանի ազատության համար մղված մարտերում զոհվածների հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողություն` ավարտելով այն քարոզով: Այնուհետեւ Հայկական Մշակութային Միության խորհուրդը եւ կիրակնօրյա դպրոցի ուսուցչուհի, վաստակավոր մանկավարժ տիկին Աշխեն Մովսիսյանը հանդիսավոր կերպով հավաստագրեր հանձնեցին հայկական կիրակնօրյա դասընթացներն ավարտած երեխաներին, որին հաջորդեց ընթրիքը: Օրվա միջոցառումների ավարտին Տեր Սարգսի կողմից հրավիրվեցՆորվեգիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադրման եւ կազմակերպման նախապատրաստական խորհրդակցական ժողով։ Քննարկվեցին եկեղեցու գրանցման, հիմադրման եւ ծխական համայնքի ստեղծման ու անդամության հարցեր, ընտրվեցին կամավորներ` եկեղեցու հետագա ծրագրերի իրականացման համար: Հայր Սարգիսը Նորվեգիայում է գտնվում պաշտոնական այցով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի օրհնությամբ եւ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Հայկազուն Ծայրագույն վարդապետ Նաճարեանի հրահանգով` Նորվեգիայում, Դանիայում եւ Ֆինլադիայում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտոնական գրանցման, ինչպես նաեւ ծխական համայնքեր ստեղծելու առաքելության շրջանակներում: Այցի ընթացքում Հայր Սարգիսը հանդիպումներ կունենա նաեւ Նորվեգիայի իշխանությունների և քրիստոնեական խորհրդի ներկայացուցիչների հետ հիմնադրման հարցեր քննարկելու, ինչպես նաեւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ Նորվեգիայի քրիստոնյա համայնքների միջեւ էկումենիկ հարաբերությունների ստեղծման նպատակով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |