Լիբանանում կայացել է տոնական համերգ` նվիրված Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան![]() 30 մայիսի 2011 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 28-ին Լիբանանի հայաբնակ Այնճար քաղաքում տեղի է ունեցել երեկո` նվիրված Հանրապետության օրվան: Միջոցառման գլխավոր բանախոս, Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանն իր ելույթում ներկաներին նախ շնորհավորել է Հանրապետության օրվա կապակցությամբ, ապա անդրադարձել հայ ժողովրդի` հանուն ազատության մղվող պայքարի, զրկանքներով, արարչությամբ եւ հաղթանակներով լի պատմությանը: Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը միշտ առաջնորդվել է անկախության եւ Անկախ Հայաստանի գաղափարով, որ մարմնավորում է ազատությունը, մարդկային ու ազգային արժանապատվությունը: Դեսպանը բարձր է գնահատել հայապահպանությանն ու հայկականության ոգու ամրապնդմանն առնչվող Այնճարում գործող բազմաբնույթ ազգային կառույցների ազգանվեր գործունեությունը` ուղղված մշակութային, կրթական, հոգեւոր հարուստ արժեքների եւ ավանդույթների պահպանմանը: Նա նորանոր հաջողություններ եւ սխրանքներ է մաղթել մուսալեռցի-այնճարցիներին եւ համոզմունք հայտնել, որ հայ ժողովուրդը, իբրեւ հավաքական ուժ, Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միասնությամբ, նվիրումով եւ համերաշխությամբ կդիմակայի բոլոր մարտահրավերներին, կհաղթահարի բոլոր դժվարությունները եւ կլուծի իր առջեւ դրված համահայկական կարեւորություն ունեցող բոլոր խնդիրները: Երեկոյի ընթացքում, որին ներկա էին Այնճարի քաղաքապետը, ազգային կառույցների ղեկավարները, հոգեւոր հայրերը, Այնճարի բնակիչները, կայացել է տոնական համերգ, հաղորդում է ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |