Ադրբեջանական պատգամավոր. ԵԱՀԿ ՄԽ աշխատանքն ավելի հաջող կլիներ, եթե այնտեղ իր տեղն ունենար Թուրքիան 3 հունիսի 2011 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն անարդյունք է: «Սփյուռքի միջազգային կենտրոն» հասարակական միավորման ամենամյա հաշվետու ժողովում նման կարծիք է հայտնել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գյուլյար Ահմեդովան: «Եթե Թուրքիան տեղ ստանար ԵԱՀԿ Մինսկի խմբում, այդ առաքելությունը շատ ավելի հաջող կլիներ: Սակայն նման առաջարկը ջղայնություն է առաջացնում որոշ միջազգային շրջանակներում»,- ասել է Ահմեդովան: Պատգամավորի խոսքով, անգամ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ջերմ հարաբերությունները «սառեցնելու» փորձեր են կատարվում: Ահմեդովան նկատել է, որ Ադրբեջանի ՍՄԿ-ն կարևոր աշխատանք է իրականացնում, որպեսզի միջազգային հանրությանը տեղեկացնի «Ադրբեջանի և Ղարաբաղի մասին ճշմարտության» մասին, հաղորդում է Day.az-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |