ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՄՏԱԴԻՐ Է ՎԱՃԱՌԵԼ ԻՐ ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՏՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՅԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ, ԳՐՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԹԵՐԹԸ

PanARMENIAN.Net - 22.12.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Գերմանական Frankfurter Rundschau հաղորդել է, որ մեդիա-մագնատ Բորիս Բերեզովսկին ակտիվ բանակցություններ է վարում` իրեն պատկանող «Կոմերսանտ» հրատարակչական տան վաճառքի շուրջ:

Թերթի տվյալներով, հավանական գնորդներից է հայկական ծագում ունեցող ռուսաստանյան մեծահարուստ Արա Աբրահամյանը:

«1993 թվականից 40-ամյա Աբրահամյանը «Սոգլասիե» ՓԲԸ նախագահն ու գլխավոր բաժնետերն է: Այդ ընկերությանն է պատկանում Արխանգելսկի շրջանի ադամանդի Լոմոնոսովյան հանքավայրի քառորդ մասը, որի պաշարները գնահատվում են 12 մլրդ. դոլար: Աբրահամյանին է պատկանում նաեւ «21 դար Սոգլասիե» հրատարակչությունը: Բացի այդ, նա Ռուսաստանի հայերի միության նախագահն է», - գրում է գերմանական թերթը:

Frankfurter Rundschau հաղորդում է նաեւ, որ ինքը` Բերեզովսկին հերքել է հրատարակչական տան վաճառքի շուրջ բանակցությունների փաստը: --0--
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---