ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ ՏԱՇՔԵՆՏՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանի պատվիրակությունը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ մայիսի 4-5-ը կմասնակցի Տաշքենտում կայանալիք Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) 12-րդ ամենամյա համաժողովին: Ինչպես հաղորդել են ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից, Ուզբեկստանի մայրաքաղաքում հայկական պատվիրակության անդամները կներկայացնեն Հայաստանի տնտեսությունը եւ նրա ներդրումային դաշտը, ինչպես նաեւ բանակցություններ կվարեն ՎԶԵԲ-ի ղեկավարության եւ միջազգային ֆինանսական ինստիտուտների ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---