ՇԱՄԻԼ ԲԱՍԱԵՎԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԻՐԱՆԸ ՎԱՐՈՒՄ Է ՀԱՅԱՄԵՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - 06.10.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը շրջապատված է թշնամիներով, եւ նույնիսկ Իրանը, որը պետք է լիներ ձեր միակ դաշնակիցը, վարում է հայամետ քաղաքականություն: Դա ցավալի է գիտակցել»:

Այս մասին ասվում է չեչեն գրոհայինների առաջնորդ Շամիլ Բասաեւի նամակում` ուղղված Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին:

Բասաեւը առաջին անգամ չէ, որ դժգոհություն է հայտնում` Հայաստանի նկատմամբ Իրանի դիրքորոշման կապակցությամբ: 2000 թվականի հունիսին նա բաց նամակով դիմել էր Իրանի ղեկավարությանը, որտեղ հարցնում էր. «Ինչու՞ եք դուք աջակցում Հայաստանին, չէ՞ որ ադրբեջանցիները թե կրոնով եւ թե էթնիկապես ավելի մոտ են ձեզ»: --0--
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---