ԱՅՍՕՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԱՐՈՂ Է ՈՐՈՇՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԴԱՅԻՆ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - 29.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Այսօր Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը կգումարի նիստ, որի ընթացքում կննարկվեն Թուրքիայի հնարավոր պատասխան քայլերը Հայաստանի եւ ԱՄՆ-ի դեմ` ի պատասխան Կոնգրեսում Հայերի ցեղասպանության մասին բանաձեւի քննարկմանը:

Նիստին կարող է որոշում ընդունվել Հայաստանի նկատմամբ տնտեսական էմբարգո սահմանելու եւ երկու պետությունները կապող օդային միջանցքը փակելու վերաբերյալ: Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը կարող է որոշում ընդունել նաեւ «Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը զարգացնող Հայաստանի նկատմամբ զսպող միջոցներ կիրառելու վերաբերյալ»:

Թուրքիան, որը Ղարաբաղյան հակամարտության սկզբից ի վեր ցամաքային շրջափակման մեջ է պահում Հայաստանը, մինչեւ 1995 թվականը փակված էր պահում նաեւ Հայաստանի հետ օդային սահմանը: 1995 թվականին, ԱՄՆ-ի ճնշման ներքո, Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլերը որոշել էր բացել H-50 օդային միջանցքը: --0--
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---