ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԸ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄՈՏԱԿԱՅՔՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԶՈՐԱԽԱՂԵՐ` ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՎԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԻՑ ՀԵՏՈ

PanARMENIAN.Net - 29.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.ԱՄՆ Կոնգրեսի միջազգային հարցերով ենթակոմիտեի կողմից Հայերի ցեղասպանության մասին բանաձեւվը հավանության արժանացնելուց հետո Թուրքիան եւ Վրաստանը որոշել են հայ-թուրքական սահմանի մոտակայքում անցկացնել զորախաղեր:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով թուրքական Turkiye թերթը, զորախաղերի ընթացքում թուրք եւ վրացի զինվորականները կմշակեն միջոցառումներ` «սահմանը հանկարծակի հարձակումից պաշտպանելու» ուղղությամբ:

«Հայաստանը Կովկասում ձգտում է ամրապնդել իր կապերը Ռուսաստանի հետ, իսկ Վրաստանը նախընտրում է Թուրքիայի հետ մերձեցումը` որպես իր տնտեսական խնդիրների լուծման միջոց», - գրում է Turkiye թերթը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---