ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԿԱՌՈՒՑԵՆ «ԿՈՎԿԱՍ» ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏ-ՓՈԹԻ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐԱՅԻՆ ԱՆՑՈՒՄ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը եւ Հայաստանը կկառուցեն «Կովկաս» համայնապատկերային երկաթուղային անցումը, որը հնարավորություն կտա Կրասնոդարի շրջանի «Կովկաս» նավահանգստից Փոթիով ապրանքներ փոխադրել Հայաստան: Այսօր այս մասին հաղորդել է Ռուսաստանի տրանսպորտի նախարար Սերգեյ Ֆրանկը:

Ֆրանկի խոսքերով, «Կովկաս համապատկերային անցում» ռուս-հայկական ձեռնարկությունը արդեն ստեղծվել եւ սկսել է նախագծի իրականացումը: Անցման շինարարության ավարտից հետո դրա տարեկան ապրանքաշրջանառությունը կկազմի 2 մլն տոննա: Ռուսաստանից Հայաստան եւ Հայաստանից Ռուսաստան կփախադրվեն ոչ միայն առեւտրական, այլեւ տարանցիկ ապրանքներ: Ֆրանկի կարծիքով, անցումի աշխատանքը զգալիորեն կնվազեցնի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքների փոխադրման ծախսերը եւ կնպաստի երկու պետությունների միջեւ տնտեսական համագործակցության ակտիվացմանը: 1999 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքափոխանակումը կազմել է 113 մլն դոլար:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---