«WASHINGTON PROFILE»-Ի ՏՎՅԱԼՆԵՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՎԱՍԱՐ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ ՈՒՆԵՆ29 ապրիլի 2003 - 23:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ունի մոտավորապես 100 մարտական ինքնաթիռ, նույնքան էլ` Ադրբեջանը: Այս մասին ասվում է «Washington ProFile» տեղեկատվական գործակալության կողմից պատրաստված «Ռազմական ավիացիայի դար» նյութում: Հոդվածում, ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, նշված է նաեւ նախկին խորհրդային երկրներում առկա մարտական ինքնաթիռների մոտավոր քանակը: Այսպես, գործակալության տվյալներով` Բելառուսն ունի 294 ինքնաթիռ, Վրաստանը` 16, Ղազախստանը` մոտ 120, Ղրղզստանը` 30, Ռուսաստանը` մոտ 3,5 հազար, Թուրքմենստանը` 100, Ուկրաինան` հազար, Ուզբեկստանը` 200, Լիտվան` 17, Լատվիան` 15, Էստոնիան` 2 ինքնաթիռ: Տաջիկստանը մարտական ինքնաթիռներ չունի: «Washington ProFile» գործակալությունը նշում է, որ ցուցակում հաշվի են առնված ռազմական ինքնաթիռների բոլոր տեսակները, այդ թվում նաեւ` ուսումնական: Հաշվարկված ինքնաթիռների մի մասը գտնվում է ոչ մարտունակ վիճակում: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | ԵԱԶԲ–ն, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրն ու «Երեմյան Ֆարմը» ՀՀ–ում «Կաթ դպրոցներում» ծրագրի ընդլայնման մտադրությունների համաձայնագիր են կնքել «Կաթ դպրոցներում» ծրագրի մեկնարկն ազդարարվել էր 2022 թվականի դեկտեմբերին OVIO-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ամպային տեխնոլոգիաների և Տվյալների մշակման կենտրոնների զարգացում» խորագրով DC24 համաժողովը Համաժողովի նպատակն է վերհանել ոլորտի մարտահրավերները և գտնել դրանց լուծումները Բաղանիսում, Բերքաբերում, Կիրանցում և Ոսկեպարում անհատական բնակելի տուն կառուցելու դեպքում կտրվի 5 մլն դրամ Շահառուների նոր շրջանակին վերաբերող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 1-ից Ըստ Բայրամովի՝ խաղաղության գործընթացի ամենալուրջ խոչընդոտը ՀՀ սահմանադրությունն է «Բաց մնացած հարցերի թիվը զգալիորեն կրճատվել է»,- ասել է նա |