ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ

PanARMENIAN.Net - 13.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնում սկսվել է համատեղ հայ-ամերիկյան տնտեսական համատեղ հանձնաժողովի երկրորդ նիստը: Նիստում կքննարկվեն հետեւյալ հարցերը. Հայաստանի ներդրումային մթնոլորտի կատարելագործումը, մակրոտնտեսական քաղաքականություն, հարկային օրենսդրություն, իրավական բարեփոխումներ, Հայաստանի կառավարության հակակոռուպցիոն քայլերը, Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ այլ խնդիրներ:

Հայկական պատվիրակության անդամները բանակցությւոններ կվարեն նաեւ ԱՄՆ-ի Կոնգրեսում եւ միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ:

Հայկական պատվիրակության կազմում են` Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Լեւոն Բարխուդարյանը, արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, տրրանսպորտի եւ հեռահաղորդակցության նախարար Էդուարդ Մադաթյանը, ԱԳ փոխնախարար Ռուբեն Շուգարյանը: --0--
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---