ԹՈՒՐՔԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԱՐՇԱՎ Է ՍԿՍԵԼ Է ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՄ

PanARMENIAN.Net - 13.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. ԱՄՆ-ի թուրքական լոբիստական կազմակերպությունները սկսել են ԱՄն Կոնգրեսի կողմից 1915 թ-ի Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման դեմ հակազդեցության կենտրոնացված մի արշավ:

Թուրք-Ամերիկյան Ասոցիացիայի Վեհաժողովը եւ Ամերիկա-Թուրքական ասոցիացիաների Միությունը կոչ են արել ԱՄՆ-ի տարածքում գտնվող բոլոր թուրքերին, ինչպես նաեւ թուրքական ծագում ունեցող ամերիկացիներին էլեկտրոնային փոստի եւ ֆակսի միջոցով հաղորդագրություններ ուղղարկել իրենց նահանգները ներկայացնող կոնգրեսականներին, կոչ անելով նրանց «Հայկական օրինագծի» դեմ քվեարկել:

Կոնգրեսականներին հորդորում են նաեւ հայտարարել, որ պատմությունը պետք է քննեն անկախ պատմաբանները, իսկ «Թուրքիան չպետք է ԱՄՆ-ի ներքին քաղաքականության զոհը դառնա»: --0--
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---