ՖԻՖԱ-Ի ՎԱՐԿԱՆԻՇՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԴԻՐՔԵՐԸ ԲԱՐԵԼԱՎՎԵԼ ԵՆ

PanARMENIAN.Net - Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշում 113-րդ տողից բարձրացել է 105-րդ տողը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի վարկանիշ-ցուցակում նման «վերելքը» բացատրվում է հայ ֆուտբոլիստների հաջող ելույթով Եվրոպայի առաջնության ընտրական խաղում` Հյուսիսային Իռլանդիայի հետ, որը, ինչպես հայտնի է ավարտվել է 1:0 հաշվով` ի օգուտ Հայաստանի: Նախկին ԽՍՀՄ պետություններից ՖԻՖԱ-ի վարկանիշ-ցուցակում ամենաբարձր դիրքում Ռուսաստանի (24-րդ տող) եւ Ուկրաինայի (44-րդ տող) հավաքականներն են: Իսկ աշխարհի ուժեղագույն թիմերի ցուցակը ինչպես միշտ գլխավորում է, աշխարհի առաջնությունների հնգակի հաղթող Բրազիլիայի հավաքականը: Լավագույնների տասնյակում են նաեւ Իսպանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Հոլանդիայի, Արգենտինայի, Անգլիայի, Թուրքիայի, Մեքսիկայի եւ ԱՄՆ թիմերը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---