ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-28 ՄԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ԳԻՏԱԺՈՂՈՎ` «ԱՄԵՐԻԿՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ»

PanARMENIAN.Net - 08.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Սեպտեմբերի 27-28-ը Վաշինգթոնում, Կոնգրեսի Գրադարանի շենքում տեղի կունենա «Ամերիկյան վերաբերմունքը Հայոց ցեղասպանությանը» գիտաժողովը, որի կազմակերպիչներն են` Հայկական Ազգային Ինստիտուտը, ԱՄՆ-ի Կոնգրեսի Գրադարանը եւ ԱՄՆ-ի Հոլոկոստի թանգարանը:

Գիտաժողովին կմասնակցեն ԱՄՆ-ի եւ այլ երկրների ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, որոնք առաջին անգամ կքննարկեն ԱՄՆ-ի վերաբերմունքը 1915 թ. Հայոց ցեղասպանությանը: Գիտաժողովի մասնակիցենրի թվում են` Ուինսթոն Չերչիլի կենսագիր Մարթին Գիլբերտը, Առաջին Համաշխարհային Պատերազմն ուսունասիրող ամերիկյան հեղինակավոր պատմաբան Ջեյ Վինթերը եւ մոտ 200 ամերիկյան պատմաբաններ եւ փորձագետներ: --0--


 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---