ԹՈՒՐՔԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐՈՒՄ ԱՄՆ-Ի ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՑ` ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՄԻՑ 1915 Թ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

PanARMENIAN.Net - 08.09.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Նյու-Յորքում գտնվող Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերը հանդիպել է ԱՄՆ-ի հրեական համայնքի ներկայացուցիչների հետ:

Թուրքիայի նախագահը շնորհակալություն է հայտնել ամերիկաբնակ հրեաներին` «Թուրքիայի թշնամիների դեմ նրանց տարած պայքարի համար»: Հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում Թուրքիայի նախագահի վարչակազմի ղեկավար Թաչան Իդեմը խոստովանել է, որ հանդիպման օրակարգում դրված էր նաեւ ԱՄՆ Կոնգրեի կողմից 1915 թ. Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հարցը: Իդեմի խոսքերով, Ահմեդ Նեջեթ Սեզերը հայտարարել է, որ հույս ունի ստանալ հրեական համայնքի աջակցությունը այս հարցում: Թուրքիայի նախագահը գոհունակություն է հայտնել ԱՄՆ-ի թուրքական եւ հրեական համայնքների սերտ համագործակցության կապակցությամբ եւ հույս է հայտնել, որ նման համագործակցությունը կշարունակվի նաեւ ապագայում` «թուրքական շահերի դեմ հանդես եկող տարրերին հակազդելու նպատակով»: --0--


 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---