ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՒՄԱՐՏԱԿԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

PanARMENIAN.Net - 31.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.«Հաշվի առնելով Հունաստանի մեծ փորձը խաղաղարար ստորաբաժանումների համար կադրերի պատրաստման գործում` մեր զինված ուժերը Հայաստանին աջակցություն կցուցաբերեն խաղաղարար գումարտակի ձեւավորման գործում»:

Այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում այս մասին հայտարարել է Հունաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մանուսոս Պարայուդակիսը, որն այսօր ավարում է իր պաշտոնական այցը Հայաստան:

Պարայուդակիսը ասել է նաեւ, որ Երեւանում կայացած բանակցությունների ընթացքում քննարկվել է Հունաստանի առավել արդունավետ աջակցության հարցը Հայաստանին` ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:

Հույն գեներալը նշել է նաեւ, որ այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-հունական ռազմական կապերի ակտիվացման վերաբերյալ: Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի խոսքերով, մոտ ժամանակներս հայ եւ հույն զինվորական փորձագետները երկու պետությունների ռազմական գերատեսչություններին կներկայացնեն համագործակցության կոնկրետ ծրագրեր` ռազմա-արդյունաբերական համալիրի բնագավառում: --0--
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---