ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԱՌԱՅԺՄ ՉԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - 31.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Հայաստանը եւ Հունաստանը առայժմ չեն քննարկում բազմակողմ ռազմական համագործակցության հեռանկարները` Ռուսաստանի եւ Իրանի մասնակցությամբ: Այսօր Երեւանում կայացած համատեղ մամլո ասուլիսում այս մասին հայտարարել են Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանը եւ իր հույն պաշտոնակից, գեներալ Մանուսոս Պարայուդակիսը, որն այսօր ավարտում է իր պաշտոնական այցը Հայաստան:

Միքայել Հարությունյանը ասել է, որ Հունաստանը հանդիսանում է Հայաստանի երկրորդ ռազմական գործընկերը Ռուսաստանից հետո: Միաժամանակ, ասել է հայ գեներալը, Հայաստանը ցանկանում է ռազմական հարաբերություններ զարգացնել նաեւ այլ, այդ թվում` ՆԱՏՕ-ի անդամ պետությունների հետ: Ինչ վերաբերում է Իրանի հետ ռազմական համագործակցության իրականացման հեռանկարներին, ապա, Հարությունյանի խոսքերով, այս որոշումը պետք է ընդունեն քաղաքական գործիչները: «Եթե մեր պետությունների քաղաքական ղեկավարները ընդունեն որոշում նման համագործակցության նպատակահարմարմարության մասին, ապա մենք` զինվորականներս, կզբաղվենք մեր առջեւ դրված խնդիրներ իրագործմամբ», - ասել է գեներալ Հարությունյանը:

Մանուսոս Պարայուդակիսը նշել է, որ Հունաստանը, Հայաստանը եւ Իրանը զարգացնում են եռակողմ համագործակցություն բացառապես տնտեսական ասպարեզում: Պատասխանելով այն հարցին, հնարավո՞ր է արդյոք ՆԱՏՕ-ի ռազմակայանների տեղակայումը Ադրբեջանում եւ Վրաստանում, հույն գեներալը ասել է, որ նման որոշումները ընդունում է ՆԱՏՕ-ի ղեկավարությունը: «Սակայն, որքան ինձ հայտնի է, այսօր այդ հարցը դրված չէ օրագարգում», - ասել է Պարայուդակիսը: --0--
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---