ԻՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ՆՇԵԼ Է ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՆԱԽԱԳԾԵՐԸ

PanARMENIAN.Net - 31.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Թեհրանում գտնվող Հայաստանի էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը եւ Իրանի փոխնախագահ Հասան Հաբիբին քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր:

ԻՐՆԱ-ի հաղորդագրության համաձայն, Հաբիբին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ընդլայնել կապերը բոլոր հարեւան պետությունների, այդ թվում` Հայաստանի հետ:

Հասան Հաբիբին հանդես է եկել հատուկ ծրագրի ստեղծման օգտին, որը կարագացնի հայ-իրանական երկկողմ համաձայնագրերի իրագործումը:

Իրանի փոխնախագահը հայտարարել է էներգետիկայի բնագավառում համագործակցության շարունակության անհրաժեշտության մասին: Հաբիբին առանձնացրել է հայ-իրանական համագործակցության հետեւյալ առաջնային նախագծերը` համատեղ աշխատանք Մեղրու ՋԷԿ-ի վրա, նավթավերամշակման գործարանի շինարարություն Մեղրում, Քաջարանի թունելի, ինչպես նաեւ Մեղրի-Երեւան-Վրաստան ավտոճանապարհի շինարարությունը: --0--
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---