ԲԱՔՎՈՒՄ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆԴԵՊ ԱՆԿԱՐԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն հույս է հայտնում, որ Թուրքիան չի փոխի իր դիրքորոշումը Հայաստանի հանդեպ, «ինչը համապատասխանում է ոչ այնքան Ադրբեջանի, որքան հենց Թուրքիայի շահերին»: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, նախօրեին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը` մեկնաբանելով ԱՄՆ ղեկավարության կոչն Անկարային` թուրք-հայկական սահմանը բացելու վերաբերյալ: «Մյուս կողմից, եթե ԱՄՆ-ը իրոք զբաղվում է խաղաղության եւ կայունության ապահովմամբ, ապա պետք է ավելի մեծ ճնշում գործադրի Հայաստանի նկատմամբ, որն ապակառուցողական քաղաքականություն է վարում»,- ընդգծել է Ադրբեջանի նախարարը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---