ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ԱՄՆ-Ի ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՏՐՎՈՒՄ Է ՆԱՎԹԻ ԵՎ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՌԿԱ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության հարցում ԱՄՆ-ի անորոշ դիրքորոշման պատճառներն են նավթը եւ ռազմակայանները Թուրքիայում, գտնում է ամերիկյան «San Francisco Chronicl» թերթը: Ընդ որում հոդվածում ասվում է, որ ԱՄՆ-ն միշտ չէ, որ հերքել է Հայոց ցեղասպանությունը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Այսպես օրինակ, 1998 թվականի հունիսին` Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների ասոցիացիան հայերի զանգվածային սպանությունները որակել է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: Երկու տարի անց, հոլոքոստն ուսումնասիրող 126 գիտնականներ, որոնց թվում էր նաեւ Նոբելյան մրցանակակիր Էլի Վիսելը, «New York Times» թերթում հրապարակել են հանրագիր, որը հաստատում էր Հայոց Ցեղասպանության անհերքելի փաստը: Մինչ առաջին համաշխարհային պատերազմը ամերիկացիները ստանում էին ճշգրիտ տեղեկատվություն հայ ժողովրդի նկատմամբ կատարվող հանցագործությունների մասին: 1890-ականներին ամերիկացի բարեփոխողները սկսել էին իրավապաշտպանական արշավ` ուղղված հայերի նկատմամբ իրականացվող կրկնվող զանգվածային հանցագործություններին, իսկ 1895 թվականի սեպտեմբերին «New York Times»-ը հրապարակել է հոդված «Հայերի եւս մեկ ջարդ» վերնագրով: Միայն 1915 թվականի ընթացքում ամերիկյան թերթերը հրապարակել են 145 հոդված Օսմանյան Թուրքիայում հայ բնակչության բնաջնջման մասին, որոնցում այդ հանցագործությունները բնութագրվել են որպես «պարբերական» եւ «կառավարության կողմից կազմակերպված» հանցագործություններ: 1918 թվականին ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը հայոց Ցեղասպանությունն անվանել է «պատերազմի մեծագույն հանցագործություն»: 1915 թվականի մայիսին դաշնակիցները Օսմանյան Թուրքիայում հայերի հետ կատարվածը անվանեցին «մարդկության դեմ ուղղված հանցագործություն»: Այսպիսով, համաձայն հոդվածի, հետագայում Հայոց ցեղասպանության հարցին անորոշություն են փոխանցել նավթի գործոնը եւ Թուրքիայում ռազմակայանների առկայությունը: Առաջին համաշխարհային պատերազմից հետո Մերձավոր Արեւելքում ԱՄՆ նավթային արշավի արդյունքն է դարձել Թուրքական հանրապետության հետ դաշինքը: «Սառը պատերազմի» ընթացքում Թուրքիան էլ ավելի մեծ հնարավորություն է ստացել մերժելու Հայոց ցեղասպանությունը, քանի որ այդ ընթացքում դարձել է ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի ռազմակայանների համար ռազմավարական կենտրոն, գրում է «San Francisco Chronicl»-ը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---