ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՏԱՐԱՔԾՈՒՄ ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Վրաստանի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն բացառում է ապագայում երկրի տարածքում ԱՄՆ ռազմակայանների տեղակայման հնարավորությունը: «Վրաստանը պահանջում է իր տարածքից դուրս հանել ռուսաստանյան ռազմակայանները եւ դրանց հեռանալուց հետո չի պատրաստվում այլ պետություններին ռազմակայաններ տեղակայելու հնարավորություն ընձեռել», - այսօր լրագրողներին է հայտարարել Ն.Բուրջանաձեն: Նրա խոսքերով, Վրաստանում ամերիկյան կայանների հնարավոր տեղակայման հարց «չի դրվել եւ չի քննարկվել», հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---