ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - Շվեյցարիայի Ազգային Խորհուրդը (խորհրդարանը) ընդունել է բանաձեւ Հայոց Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ: Բանաձեւի տեքստում նշված է, որ առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում իշխանությունների հրամանով տեղահանման եւ ջարդերի միջոցով մեկ միլիոնից ավելի հայերի բնաջնջումը անհերքելի փաստ է եւ իր նշանակությամբ եւ ծավալով համապատասխանում է այն նորմերին, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի 1948 թ. Կոնվենցիայում: Ընդունելով այդ բանաձեւը` խորհրդարանը հայտարարել է, որ ձգտում է նպաստել հայերի եւ թուրքերի հաշտեցմանը, ինչը կարող է ձեռք բերվել պատմական ճշմարտության հանդեպ ընդհանուր հայացքով: Նշենք, որ շվեյցարական խորհրդարանի տվյալ որոշման առնչությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն հանդես է եկել բողոքի նոտայով, որտեղ ասվում է, որ երկկողմ հարաբերություններում բացասական հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Շվեյցարիան:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---