ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱԳՆ-Ն ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը Ժնեւում դարձավ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունների նոր փուլի սկիզբ: Այդ մասին ռուսական «Նովոստի» գործակալությանն է հայտարարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություների դեսպան Յուրի Մերզլյակովը: «Այդ հանդիպմանը բոլորն էին սպասում, սպասում էին բանակցային գործընթացի վերսկսմանը: Մենք աշխատում էինք այդ ուղղությամբ` եւ Մինսկի խմբի համանախագահները, եւ ռուսական դիվանագիտությունը երկկողմանի հիմքի վրա», - հաղորդել է Մերզլայկովը: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են դեկտեմբերի 11-ին Ժնեւում, ուր նրանք ժամանել էին Տեղեկատվական հասարակության հարցերին նվիրված համաշխարհային գագաթնաժողովին:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---