ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՆԵՐՔԻՆ ՊԱԼԱՏԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ 2004 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԻՔ ԱՌՆՎԱԶՆ 75 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՉԱՓՈՎ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը նախօրեին հավանության է արժանացրել օրինագիծ, որի համաձայն` Ազատությանն աջակցության ակտի շրջանակներում 2004 թվականին Հայաստանին կտրամադրվի առնվազն 75 մլն դոլար կազմող օգնություն: Ծրագիրը նախատեսում է նաեւ 2,5 մլն դոլար` Հայաստանի ռազմական ոլորտի ֆինանսավորման համար եւ 900 հազար դոլար` զինվորականների ուսուցման համար: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը, օրինագծի համաձայն, ԱՄՆ կառավարությունը կտրամադրի նաեւ 5 մլն դոլար, որպես Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն: Հետագայում օրինագիծը կքվեարկվի Սենատում:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---