ՀԱՅԱՍՏԱՆԻՆ, ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻՆ ԿՄԻԱՎՈՐԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆԸ, ԳՏՆՈՒՄ Է ՀԱՅ ԴԵՍՊԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի երիտասարդությունն ընդունակ է միավորելու այդ երեք երկրները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Նովոստի» տեղեկատվական գործակալությունը, նախօրեին Մոսկվայում կայացած «Ծանոթացեք` Ադրբեջան, Հայաստան, Վրաստան» երեկույթում հայտարարել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սբատյանը: «Հավաքել այսօր Ադրբեջանին, Հայաստանին եւ Վրաստանին միասին այնքան էլ հեշտ չէ: Ինչը չեն արել դիվանագետները, կանի մեր երիտասարդությունը»,- ասել է նա: ՌԴ-ում Վրաստանի դեսպան Զուրաբ Աբաշիձեն իր հերթին նշել է, որ «մեզ մոտ հասարակ տարածաշրջան չէ, եւ միայն փոխըմբռնման միջոցով մենք կպահպանենք խաղաղությունը»:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---