ՎՐԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՀԵՌԱՐՁԱԿԻ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎՈՎ

PanARMENIAN.Net - Վրաստանի պետական հեռուստատեսության առաջին ալիքը դեկտեմբերի 10-ից նորություններ կհեռարձակի հայերեն լեզվով: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Վրաստանի նախագահի թեկնածու Միխայիլ Սահակաշվիլու նախաձեռնությամբ, Վրաստանի պետական հեռուստատեսության առաջին ալիքով շաբաթական երեք անգամ 15-րոպեանոց նորություններ կհեռարձակվեն հայերեն լեզվով: Թողարկումներում համավրացական նորություններից բացի հայ հեռուստադիտողներին կներկայացվեն նորություններ Հայաստանից եւ նյութեր Վրաստանում բնակվող հայերի մասին: Նշենք, որ դրան զուգահեռ կստեղծվի նաեւ ադրբեջանական խմբագրություն, որը նույնպես շաբաթական երեք անգամ եթեր դուրս կգա:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---