ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԺՆԵՎՈՒՄ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ

PanARMENIAN.Net - Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու համար դեկտեմբերի 9-ին Ժնեւ կմեկնի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստանի պատվիրակությունը: Այլոց թվում գագաթնաժողովում նախատեսվում է նաեւ ՀՀ ղեկավարի ելույթը: Համաժողովի շրջանակներում Ռ.Քոչարյանը հանդիպումներ կունենա Լիբանանի նախագահ Էմիլ Լահուդի եւ Էստոնիայի նախագահ Արնոլդ Ռյույտելի հետ: Հայկական պատվիրակության անդամները, որոց թվում են նաեւ արտաքին գործերի եւ տրանսպորտի ու կապի նախարարները կայցելելն տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդես, որտեղ գործում է նաեւ հայկական տաղավարը: Նախատեսվում են նաեւ հանդիպումներ Շվեյցարիայի գործարար շրջանակների հայ ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---