ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ԿՈՎԿԱՍԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ

PanARMENIAN.Net - 2004 թ. առաջին կիսամյակում Թբիլիսիում նախատեսվում է անցկացնել «կովկասյան քառյակի» հանդիպում Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների մակարդակով: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այսօր Դուշանբեյում լրագրողներին է հաղորդել Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Կոնստանտին Ռագավան: Նրա խոսքերով, այդ հարցը այսօր Դուշանբեյում սկսված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի ընթացքում կքննարկեն «կովկասյան քառյակի» երկրների անվտանգության խորհուրդների ներկայացուցիչները: Կ.Ռագավան հիշեցրել է, որ քառակողմ հանդիպումը նախատեսվում էր անցկացնել Թբիլիսիյում 2003 թվականի վերջում, սակայն այն տեղի չունեցավ Վրաստանում իշխանափոխության պատճառով: «Կովկասյան» հանդիպմանը կքննարկվեն անվտանգության խնդիրները տարածաշրջանում, ինչպես նաեւ տնտեսական բնույթի մի շարք հարցեր: Նշենք, որ Հայաստանը, որը ՀԱՊԿ անդամ է, Դուշանբեի համաժողովում ներկայացնում է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Իսկ ՀԱՊԿ-ին չանդամակցող Ադրբեջանի եւ Վրաստանի ներկայացուցիչները մասնակցում են համաժողովին դիտորդի կարգավիճակով:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---