ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԱՑԱՌՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Միամիտ կլինի կարծել, թե մոտ ապագայում ՆԱՏՕ-ն կմասնակցի այնպիսի տարածաշրջանային հակամարտությունների կարգավորմանը, ինչպիսին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն է: Այդ մասին Բաքվի «Զեռկալո» թերթին է հայտարարել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը: Նրա խոսքերով, համաեվրոպական կառույցները, այդ թվում եւ ՆԱՏՕ-ն, շատ զգույշ են վերաբերվում տարածաշրջանային հակամարտություններին: «Նրանք հայտարարում են, որ պատրաստ են համագործակցելու, սակայն այնուամենայնիվ համարում են հակամարտությունները այդ պետությունների ներքին գործը: Ընդ որում նրանք նշում են, որ չունեն այդ հակամարտությունների հանգուցալուծման մեխանիզմ»,-ասել է Վ.Գուլիեւը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---