ԻՍՐԱՅԵԼՑԻ ԳԻՏՆԱԿԱՆԸ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՄԻ ՇԱՐՔ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻՆ29 նոյեմբերի 2003 - 19:24 AMT PanARMENIAN.Net - Իսրայելցի գիտնական Յաիր Ահարոնը մի շարք դասախոսություններ կկարդա Հյուսիսային Ամերիկայի քաղաքներում` նվիրված Հայոց ցեղասպանության խնդրին: Դասախոսությունների ընթացքում գիտնականը կներկայացնի «Ժխտման ծեծվածությունը. Իսրայելը եւ Հայոց ցեղասպանությունը» իր նոր գիրքը, որտեղ տրվում է այդ փաստին Իսրայելի կառավարության եւ երկրի առաջատար ինստիտուտների վերաբերմունքի վերլուծությունը: Դասախոսությունների ընթացքում իսրայելցի գիտնականը կշոշափի նաեւ Իսրայելի արձագանքը Թիբեթում, նախկին Հարավսլավիայում եւ Ռուանդայում մարդու իրավունքների նմանատիպ խախտումների վերաբերյալ: Այն դեպքում, երբ նման հանցագործությունները շարունակվում են, Հոլոքոստ վերապրած հրեա ժողովրդի վերաբերմունքը հատուկ նշանակություն է ձեռք բերում: Դասախոսությունները տեղի կունենան Տորոնտոյում, Մոնրեալում, Նյու Յորքում, Նյու Ջերսիյում եւ Բոստոնում, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը:![]() ![]() Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |