ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՐԺՈՒՄ Է ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ «ՄԵՐՁԴՆԵՍՏՐՅԱՆ ՄՈԴԵԼԸ»

PanARMENIAN.Net - Ադրբեջանը անընդունելի է համարում այսպես կոչված «մերձդնեստրյան մոդելի» կիրառումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանն է հայտարարել հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովռուզ Մամեդովը: Նա «իրականությունից հեռու» է անվանել որոշ տեղական ԶԼՄ-ների ենթադրություններն այն մասին, թե Ռուսաստանի առաջին փոխարտգործնախարար Վյաչեսլավ Տռուբնիկովը Բաքու կատարած այցի ընթացքում առաջարկել է Ադրբեջանի ղեկավարությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման «մերձդնեստրյան տարբերակը»: Ն.Մամեդովը անընդունելի է համարում Ադրբեջանի համար հակամարտության հանգուցալուծման նման տարբերակը, երբ պետությունը ունիտարից վերածվում է դաշնայինի: «Առկա հակամարտություններից յուրաքանչյուրը եզակի է եւ իր բնույթով, եւ այլ պարամետրերով, այդ պատճառով որեւէ միասնական մոդելի կիրառումը դրանց կարգավորման համար անհնարին է»,-ասել է նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---