ԵՐԵՎԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան Նիկոլոզ Նիկոլոզիշվիլուն` վերջինիս խնդրանքով: Նախագահի մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, քննարկվել են Վրաստանի ներկայիս իրավիճակը, ինչպես նաեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Նմանատիպ հարցեր են քննարկվել նաեւ Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Վրաստանի դեսպանի միջեւ կայացած հանդիպման ընթացքում: Ն.Նիկոլոզիշվիլին փոխանցել է ՀՀ խոսնակին Վրաստանի նոր ղեկավարության` Միխաիլ Սահակաշվիլու, Նինո Բուրջանաձեի եւ Զուրաբ Ժվանիայի ողջույնները եւ հաստատել է հայ-վրացական բարեկամական հարաբերությունները զարգացնելու նրանց պատրաստակամությունը: Հայ խորհրդարանի ղեկավարը հաջողություններ է մաղթել Վրաստանին եւ վրաց ժողովրդին իշխանությունների ձեւավորման եւ կայունության վերականգնման գործում:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---