ԿԱՆԱԴԱՅԻ ՔՎԵԲԵԿ ՆԱՀԱՆԳԸ ՀՌՉԱԿԵԼ Է ԱՊՐԻԼԻ 24-Ը ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ

PanARMENIAN.Net - Կանադայի Քվեբեկ նահանգի Ազգային ասամբլեան օրերս ընդունել է օրինագիծ, որի համաձայն ապրիլի 24-ը հռչակվում է 1915 թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանոթյան զոհերի հիշատակի օրը: Քվեբեկի Ազգային ասամբլեայի հաղորդագրության համաձայն, օրինագծում, մասնավորապես, նշվում է, որ 1980 թ-ից ի վեր Քվեբեկի Ազգային ասամբլեան աջակցում է Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների անցկացմանը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Քվեբեկի քաղաքացիները մշտապես դատապարտել են անհանդուրժողականությունը եւ ճնշումները ազգային հողի վրա, ասվում է փաստաթղթում: Նշենք, որ Քվեբեկում բնակվում է ավելի քան 20 հազար հայ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---