ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՏԱՐԵԼ Է ԵԽ ԱՌՋԵՎ ՍՏԱՆՁՆԱԾ ԵՎՍ ՄԵԿ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

PanARMENIAN.Net - Այսօր Եվրախորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Մոդ դը Բոեր-Բուքիկիոյին է հանձնել Հայաստանի կողմից «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ բռնագրավման մասին» ԵԽ շրջանակային կոնվենցիայի վավերագիրը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, կոնվենցիայի նպատակն է հեշտացնել միջազգային համագործակցությունը նշված բնագավառում` սահմանելով անդամ պետությունների միջեւ փոխօգնության ձեւերը եւ այդ ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները: Կոնվենցիայի վավերացումով Հայաստանը կատարեց Եվրախորհրդին անդամակցության ժամանակ ստանձնած պարտավորություններից եւս մեկը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---