ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԵՎ ՆԻՆՈ ԲՈՒՐՋԱՆԱՁԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ24 նոյեմբերի 2003 - 19:58 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն են քննարկել այսօր հեռախոսով Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ Վրաստանի խորհրդարանի խոսնակ, երկրի նախագահի պաշտոնակատար Նինո Բուրջանաձեն: ՀՀ ԱԺ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, զրույցի ընթացքում Ա.Բաղդասարյանը հույս է հայտնել, որ հարեւան երկրում հնարավորինս արագ կվերականգնվի կայունությունն ու կարգուկանոնը, ինչպես նաեւ կարեւորել է սահմանադրական կարգի պահպանումը, լեգիտիմ նախագահական ու օրենսդիր իշխանության ձեւավորումը Վրաստանում: Ն.Բուրջանաձեն իր հերթին նշել է, որ իրավիճակը Վրաստանում վերահսկելի է եւ որ հունվարի սկզբին այնտեղ տեղի կունենան նոր նախագահական ընտրություններ: Ընդսմին Բուրջանաձեն կարեւորել է Հայաստանի հետ Վրաստանի բարեկամական հարաբերությունների շարունակումը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |