ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ԸՆՏՐՎԵԼ ԵՆ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԵՔ ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ

PanARMENIAN.Net - Համաձայն նախօրեին հրապարակված Վրաստանի նորընտիր խորհրդարանի կազմի` հայ ազգաբնակչությունը երկրի օրենսդիր մարմնում ներկայացված է միայն երեք պատգամավորներով: Դրանք են` Հայկ Մելտոնյանը, Համլետ Շահբեկյանը եւ Հենզել Մկոյանը, որոնք ընտրվել են մեծամասնական կարգով: Կուսակցական ցուցակներով ոչ մի հայ թեկնածու խորհրդարան չի անցել: Մինչդեռ խորհրդարանի անդամ չորս ադրբեջանցիներից երեքը ընտրվել են կուսակցական ցուցակներով: Ինչպես «Ա-ինֆո» գործակալությանը հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Վան Բայբուրդյանը` ո՛չ կառավարական եւ ո՛չ ընդդիմադիր դաշինքներն անցողիկ տեղ չէին հատկացրել հայերին իրենց ցուցակներում: Համեմատելով նախկին եւ ներկայիս խորհրդարանների կազմերը` նորընտիր խորհրդարանում Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների թիվը երեք անգամ պակասել է: Նշենք, որ զուտ վերոնշյալ 7 պատգամավորներն են ներկայացնում Վրաստանի ազգային փոքրամասնությունները` կազմելով խորհրդարանականների ընդհանուր թվի (235) մոտ 3 տոկոսը, մինչդեռ երկրի բնակչության շրջանում նրանք 30 տոկոսից ավելին են:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---