ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ԻՐ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսարանում ձեռնարկվել են անվտանգության ուժեղացված միջոցներ` նախօրեին այդ քաղաքում իրականացված ահաբեկչությունների կապակցությամբ: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանն այսօր տեղեկացրել է Թուրքիայում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Իբրագիմ Նաբիօղլուն: Նրա խոսքերով` դիվանագիտական անձնակազմի անվտանգության ապահովման նպատակով հյուպատոսարանի պաշտպանության համար ներգրավված են թուրքական ոստիկանության լրացուցիչ ուժեր: Նաղիբօղլուն տեղեկացրել է, որ տվյալ պահին Ստամբուլում իրականացված ահաբեկչությունների արդյունքում տուժածների թվում չկան Ադրբեջանի քաղաքացիներ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---