ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՍՏՈՐԻՆ ՊԱԼԱՏԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆԸ

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Հայաստանի հետ մշտական նորմալ առեւտրային հարաբերությունների մասին օրինագծին: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ), Կոնգրեսում Հայաստանի աջակցության խմբի համանախագահներ Ջո Նոլենբերգի եւ Ֆրենկ Փալլոնեի կողմից ներկայացված օրինգածի ընդունման օգտին քվեարկել է Պալատի 110 անդամ: Օրինագծի վերջնական ընդունման ուղղությամբ հաջորդ քայլը կլինի դրա քննարկումը Սենատում: Փաստաթուղթը թույլ կտա նվազեցնել հայկական ապրանքների եւ ծառայությունների ԱՄՆ արտահանման սակագները, կակտիվացնի փոխադարձ ներդրումները, ինչպես նաեւ հայկական բիզնեսին թույլ կտա օգտվել ամերիկյան կառավարական վարկային ծրագրերից` մշտական հիմունքների վրա: ԱՀՀ նախագահ Հրայր Հովնանյանի խոսքերով` փաստաթուղթը կարող է նաեւ մեղմացնել Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից իրականացվող Հայաստանի շրջափակման տնտեսական հետեւանքները: Հիշեցնենք, որ Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ մշտական նորմալ առեւտրային հարաբերությունների մասին օրինագիծը Սենատ է ներկայացվել 2003 թվականի օգոստոսին:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---