ԶԱՐԳԱՆՈՒՄ Է ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՄԻՋԵՎ

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի, ԱՊՀ եւ Միջին Արեւելքի պետությունների հետ Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները, ինչպես նաեւ այդ տարածաշրջաններում առկա հիմնահարցերը քննարկեցին այսօր Երեւանում Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հերթական նիստի մասնակիցները: Հանդիպման ժամանակ ամերիկյան կողմը ներկայացնում էր այցով Հայաստան ժամանած Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Լին Պասկոն: Կողմերը, բավարար գնահատելով հայ-ամերիկայն հարաբերությունների ներկա մակարդակը, քննարկեցին երկու երկրների միջեւ ռազմաքաղաքական համագործակցության օրակարգը եւ պայմանավորվեցին այն առավել խորացնել: Նաեւ տեսակետներ փոխանակվեցին միջազգային անվտանգության այնպիսի հրատապ խնդիրների շուրջ, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը եւ զանգվածային ոչնչացման զենքի չտարածումը: Նշենք, որ 1997թ. ի վեր ՀՀ եւ ԱՄՆ ավագ պաշտոնյաները տարին մեկ անգամ հանդիպում են անվտանգության երկխոսության ձեւաչափով` երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերը քննարկելու նպատակով: 2002թ. այդ հանդիպումները վերանվանվեցին ռազմավարական երկխոսության:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---