ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԽԽՎ ԶԵԿՈՒՑՈՂԸ ՁԵՌՆՊԱՀ Է ՄՆՈՒՄ ՈՐԵՎԷ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ, ՄԻՆՉԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԸ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցերով Եվրախորհրդի խորհրդարանային վեհաժողովի զեկուցող Թերրի Դեւիսը հակամարտության տարածաշրջան կատարած իր այցի ավարտին ձեռնպահ է մնացել որեւէ հայտարարությունից` մինչեւ Հայաստանում խորհրդարանական եւ Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտը: Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ ցանկացած հայտարարություն միջամտություն կլինի այդ երկրների ներքին քաղաքական կյանքին: «Ճիշտ չի լինի, եթե իմ կողմից արված որեւէ արտահայտություն անդրադառնա ընտրությունների ընթացքին»,- ասել է Թ. Դեւիսը: Զեկուցողը տեղեկացրել է նաեւ, որ Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցի ծրագրերը նույնն են: Նրա խոսքերով` հանդիպումներ են կայացել Հայաստանի ղեկավարության, խորհրդարանական խմբակցությունների եւ խմբերի, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների եւ փախստականների հետ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---