ՎՐԱՍՏԱՆԸ ՄՈՏ ԱՊԱԳԱՅՈՒՄ ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԿՈՒ ՈՉ ՄԻ ՇԱՆՍ ՉՈՒՆԻ, ԳՏՆՈՒՄ Է ԴԱՇԻՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Վրաստանը մոտ ապագայում ՆԱՏՕ-ին անդամակցելու ոչ մի շանս չունի: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնը` ելույթ ունենալով Վաշինգթոնում Փոլ Նիցի անվան միջազգային առաջատար հետազոտությունների դպրոցում: Նրա խոսքերով, դաշինքին անդամակցելու Վրաստանի ձգտումներն ամրացված չեն այդ երկրի հնարավորություններով, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: «Անդամակցությունը ՆԱՏՕ-ին մեծ պատասխանատվություն է, եւ բոլոր թեկնածուներին շատ խիստ պահանջներ են ներկայացվում: Դա հետաքրքրությունների ակումբ կամ բարեգործական կազմակերպություն չէ»,- ասել է Ռոբերտսոնը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---