ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԸ ՍԱԴՐԱՆՔ ԵՆ ԱՆՎԱՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - Վրաստանի շրջանի Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ «Ազգային շարժում» ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Միխաիլ Սահակաշվիլու այն արտահայտության վերաբերյալ, թե Հայաստանում եւ Բաթումում տեղակայված ռուսական ռազմակայնները կարող են օգտագործվել Վրաստանի դեմ: Նշենք, որ Սահակաշվիլին նման մտահոգություն է հայտնել` մեկնաբանելով Աջարիայի Ինքնավարության ղեկավար Ասլան Աբաշիձեի այցը Երեւան: Նրա խոսքերով, «Ջավախքի հայերը կարող են հակապետական դիրքորոշում որդեգրել»: Հայկական կազմակերպությունների խորհրդի հայտարարության մեջ, «Ա-ինֆո» գործակալության հաղորդագրության համաձայն, մասնավորապես, նշվում է, որ «տարածաշրջանի հայերը նույնիսկ քաղաքացիական պատերազմի տարիներին սադրանքի չեն ենթարկվել եւ միշտ եղել են պետության կողքին»: «Հայերի դիրքորոշումը մնում է անփոփոխ, իսկ Սահակաշվիլու մտահոգությունը ավելի շուտ սադրանքի է նման»,- ասվում է հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---