ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵՐ ԿԱՐԵՎՈՐ ԵՎ ՀՈՒՍԱԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ

PanARMENIAN.Net - Հայաստանը Գերմանիայի կարեւոր եւ հուսալի գործընկերն է Հարավային Կովկասում: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոշկա Ֆիշերը Հայաստանի ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանի հետ Բեռլինում կայացած հանդիպման ժամանակ: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, գոհունակություն հայտնելով երկկողմ հարաբերությունների մակարդակով, կողմերը քննարկել են դրանց զարգացման հնարավորությունները: Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հիմնախնդիրը, մասնավորապես, հայ-թուրքական սահմանի ապաշրջափակման հարցը: Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանի երկրների, մասնավորապես, Հայաստանի եվրաինտեգրման հարցերը: Վարդան Օսկանյանը հրավիրել է Յոշկա Ֆիշերին այցելել Երեւան:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---