ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՀԱՂԹԵԼ «MINING JOURNAL» ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԱՄՍԱԳՐԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ 5 նոյեմբերի 2003 - 21:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը, վեց երկրների թվում, ճանաչվել է հանքարդյունաբերության ոլորտը լուսաբանող հեղինակավոր ամերիկյան «Mining Journal» ամսագրի կողմից սահմանված մրցանակի հավակնորդ: «Մրցանակ երկրին» անվանակարգի հավակնորդների թվում են նաեւ Ռուսաստանն ու Չինաստանը: Ինչպես ասվում է ամսագրի կողմից պատրաստված տեղեկանքում, ընդունելով «Կոնցեսիայի մասին» եւ «Ընդերքի մասին» օրենքները, Հայաստանը դարձավ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից առաջինը, որը միջազգային չափանիշներին համապատասխանող իրավական դաշտ ձեւավորեց հանքարդյունաբերության ոլորտի համար: Անկախ փորձագետ Քլարկ Ալենի կարծիքով, Հայաստանը մրցույթում հաղթելու լավ հնարավորություններ ունի: Մրցույթի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 2-4-ը Լոնդոնում: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |