ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՐԿՐՆԵՐԸ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՈՒՄ ՆԱՏՕ-Ն ՈՐՊԵՍ ՀԱԿԱՌԱԿՈՐԴ

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից-երկրները (ՀԱՊԿ) ՆԱՏՕ-ն չեն դիտարկում որպես հակառակորդ դաշինք: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը, այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ-ի մասնակիցները ՆԱՏՕ-ն դիտարկում են որպես հետխորհրդային տարածքում առկա իրական ուժ, որի հետ կարելի է ակտիվորեն համագործակցել ժամանակակից մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու շուրջ: Նշենք, որ Ն.Բորդյուժան մասնակցում է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Կիրգիզիայի, Տաջիկստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարների տեղակալների մակարդակով Մոսկվայում կազմակերպված խորհրդատվություններին:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---