ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԱՌԱՋԱՐԿՎԵԼ Է ԸՆԴԳՐԿԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ 1600-ԱՄՅԱԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ

PanARMENIAN.Net - 2004-2005 թթ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջոցառումների ծրագրում առաջարկվել է ներառել նաեւ հայկական դպրոցի 1600-ամյա հոբելյանի տոնակատարությունը: Օրերս Փարիզում նման նախաձեռնությամբ է հանդես եկել Արցախի պետական համալսարանի ռեկտոր Համլետ Գրիգորյանը` ելույթ ունենալով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր ասամբլեայի 3-րդ խորհրդաժողովում, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը: Ընդ որում նա ընդգծել է, որ ռազմական գործողությունների արդյունքում հսկայական վնաս է հասցվել Լեռնային Ղարաբաղի կրթական համակարգին: Միեւնույն ժամանակ Հ.Գրիգորյանը համաժողովի մասնակիցների ուշադրությունն է հրավիրել չճանաչված պետությունների աճող սերնդին աջակցելու անհրաժեշտության վրա, ինչը, նրա խոսքերով, ըմբռնումով է ընկալվել: «Տնտեսապես հզոր պետությունները մեծ ներդրումներ են կատարում զարգացող երկրների կրթական համակարգում, սակայն մոռացության են մատնված Լեռնային Ղարաբաղի եւ հետխորհրդային տարածքի այլ չճանաչված կազմավորումների երեխաները: Կրթությունը եւ գիտությունը չպետք է քաղաքականացվեն»,-ընդգծել է Համլետ Գրիգորյանը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---