ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ ԿԱՏԱՐԵԼԻՔ ԱՅՑԻ ԺԱՄԿԵՏԸ ԿՈՐՈՇՎԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՑ ՀԵՏՈ

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահների ղարաբաղյան հակամարտության տարածաշրջան կատարելիք այցի ժամկետը կորոշվի միայն նոյեմբերի 15-ից հետո: Այդ մասին, ՌԻԱ «Նովոստի» գործակալության հաղորդագրության համաձայն, հայտարարել է ՄԽ ռուսաստանյան համանախագահ Յուրի Մեռզլյակովը: Նրա խոսքերով, այցի ընթացքում համանախագահները կողմերին չեն ներկայացնի հակամարտության կարգավորման որեւէ նոր առաջարկ: Նրանք կառաջարկեն «միայն նոր գաղափարներ, որոնց ընդունումը կախված կլինի կողմերի մոտեցումներից եւ քաղաքական կամքից», նշել է Մեռզլյակովը: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ներկայացուցիչների նախկին հայտարարությունների համաձայն, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան նախատեսվում էր նոյեմբերի 8-ին:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---