ՎՐԱՍՏԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ Է ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ՆԱՏՕ-Ի ՄԵՐՁԵՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ 1 նոյեմբերի 2003 - 18:47 AMT PanARMENIAN.Net - 2004 թվականի ապրիլին Թբիլիսիյում նախատեսվում է անցկացնել Հարավային Կովկասի երկրների եւ ՆԱՏՕ-ի մերձեցման հարցերին նվիրված միջազգային կոնֆերանս: Ինչպես ռուսաստանյան «Վրեմյա նովոստեյ» թերթին է հաղորդել աղբյուրը Վրաստանի ԱԳՆ-ում, այդ համաժողովին սպասվում է Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությունը: Թբիլիսիյում գտնվող ՆԱՏՕ-ի ամերիկյան Կոմիտեի հիմնադիր, «Անցումային ժողովրդավարություններ» նախագծի նախագահ Բրյուս Ջեկսոնի խոսքերով, Հարավային Կովկասի պետությունների Հյուսիսատլանտյան դիշինքին անդամակցելու հեռանկարները կարող են որոշակիացվել արդեն 2004 թվականին Ստամբուլում կայանալիք ՆԱՏՕ-ի հաջորդ գագթնաժողովում: Վրաստանի Դաշինքին անդամակցության «ընդունելի ժամկետը», ամերիկացի քաղաքական գործիչի կարծիքով, 2009 թվականն է: «ՎՆ»-ի համաձայն, գլխավոր խնդիրը այդ ճանապարհին Վրաստանում ռուսական ռազմակայնների առկայությունն է: Վրաստանի ԱԳՆ աղբյուրը հաղորդել է, որ օրերս Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչություն է ուղղվել հերթական նոտա, որը կոչ է անում բանակցություններ անցկացնել Ախալքալաքից եւ Բաթումից ռուսական ռազմակայանների դուրս բերման շուրջ: Ռուսական կողմը հայտարարում է, որ դրա համար կպահանջվի 11 տարի, իսկ Թբիլիսին գտնում է, որ 3 տարին լիովին բավական է: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ է հայտարարվել Հունիսի 5–ին Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով մրցույթը համարվել է8 չկայացած Շախմատիստ Օհանյանը ոսկի է նվաճել Եվրոպայի Մ18 առաջնությունում Նա արժանացել է մեդալի 1-ին խաղատախտակի շուրջ լավագույն արդյունքի շնորհիվ Օ՛Բրայենը՝ ՀՀ–ի կողմից ֆրանսիական զենքի գնման մասին․ Ամեն երկիր ինքնապաշտպանության իրավունք ունի Նա նշել է, որ Բաքուն էլ է այդ ուղղությամբ աշխատում ՀՀ կայցելի Կիպրոսի պաշտպանության նախարարը Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ՊՆ ղեկավարի հետ |