ՇՎԵՅՑԱՐԻԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԵՐԺՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Շվեյցարիան եւ Հայաստանը համաձայնագիր են ստորագրել ապաստան տրամադրելու հարցում մերժված անձանց հայրենադարձության գործընթացի պարզեցման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով շվեյցարական աղբյուրները, փաստաթուղթը ենթադրում է նաեւ կամավոր վերադառնալու դեպքում անհրաժեշտ ֆինանսական օգնության տրամադրում: Շվեյցարիայի արդարադատության նախարար Ռուտ Մետցլերի խոսքերով, Հայաստանը կարեւոր տարանցիկ երկիր է հանդիսանում Հարավային Կովկասի այն ներկայացուցիչների համար, որոնք դիմում են ապաստան տրամադրելու խնդրանքով: Աղբյուրի համաձայն, 2002 թվականին Շվեյցարիայում գրանցվել է ապաստան տրամադրելու խնդրանքով դիմած 465 հայ: Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի վարչության տվյալներով, ընթացիկ տարում փախստականի կարգավիճակ տրամադրելու խնդրանքով տարբեր երկներ են դիմել Հայաստանի 3300 քաղաքացիներ: Այդ երկների ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է Ավստրիան, այնուհետեւ` Սլովակիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ ԱՄՆ-ն:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---